Ապրիլի 25-27-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Հնդկաստան:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում Արարատ Միրզոյանը կմասնակցի հեղինակավոր «Raisina Dialogue» համաժողովի աշխատանքներին: Համաժողովին մասնակից ԱԳ նախարարներին կընդունի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Տեղի կունենա նաև Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այցի շրջանակներում կանցկացվի հայ-հնդկական գործարար համաժողով:

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Հնդկաստանի գործարար կենտրոն Մումբայ քաղաքում: