Նոր ռուսական «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը մտադիր են սպառազինման ընդունել այս տարի, կարող է զինվել մի քանի «Ավանգարդ» գերձայնային մարտական համալիրներով, տեղեկացրել է ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատար Սերգեյ Կարակաեւը, փոխանցում է Интерфакс-ը:

««Ավանգարդի» ստեղծմամբ՝ նոր ժամանակաշրջան է ստեղծվել՝ գերձայնային զենքի ժամանակաշրջան: Այսօր ոչ ոք աշխարհում նման համալիրներ չունի սպառազինման կազմում, իսկ մենք ունենք»,- ասել է Կարակաեւը:

«Ինչ վերաբերում է «Սարմատին» դա այլ հրթիռային համալիր է: Այն ստեղծվել է «Ավանգարդի» համալրման համար»,- հավելել է վերջինս:

2022 թ. ապրիլի 20-ին ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Պլեսեցկի ստացիոնար տեղակայման կայանից «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի առաջին հաջող փորձարկման մասին:

Նորագույն հրթիռը սպառազինման կհանձնվի այս տարվա աշնանը: