Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12 +14, վաղը ցերեկը՝ +25 +27։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +3 +8, ցերեկը՝ +16 +20,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +16 +19,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +22 +24,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +15 +18,

Լոռիում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +22 +26,

Տավուշում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +24 +27,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +16 +18,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +22 +26,

Արարատում գիշերը՝ +13 +15, ցերեկը՝ +25 +28,

Արմավիրում գիշերը՝ +12 +14, ցերեկը՝ +25 +27,

Վայոց ձորի լեռներում գիշերը +3 +5, ցերեկը՝ +16 +18,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +25  +27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +24 +27,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +17 +20,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +25 +29։