Մերձմոսկովյան շրջանում աղջնակին ծեծելու եւ ծաղրելու համար Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում կատարելով Քննչական վարչությանը: Հետաքննությունը կարծում է, որ կասկածյալը հուլիսի 19 -23-ը այցելել է Լիտկարինո քաղաքի տներից մեկի մոտ գտնվող երեխաների խաղահարապարակ, որտեղ եւ «շահել է յոթնամյա երկու աղջնակների վստահությունը»: Արդեն հուլիսի 24-ին, երբ երեխաներից մեկը մենակ է մնացել, տղամարդը նրա նկատմամբ «անառակաբարո գործողություններ» է կատարել, հետո հարվածել է երեխային: Երեխային հաջողվել է դուրս պրծնել ու փախչել:
Հարուցված է քրեական գործ, տղամարդուն սպառնում է մինչեւ վեց տարի ազատազրկում:




























