«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կազմակերպած իրազեկման երթն Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց Մաշտոցի պողոտայով «Առանց թուրքի Հայաստան», «Հայեր, միացեք» կոչերով շարժվեցին դեպի Պարոնյան-Լեո խաչմերուկ:
Երթի մասնակիցները կանգ առան Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում, որտեղ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ՃՈ ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 28-ամյա Սոնա Մնացականյանին։
Երթի մասնակիցները մոմավառություն իրականացրին ու հորդորեցին աղոթել վթարի ենթարկված կնոջ ու նրա չծնված երեխայի հոգու հանգստության համար:





























