Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավ-արեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչեւ 15-18 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +20 +22։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +12 +16,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +12 +15,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +10 +12, ցերեկը՝ +17 +19,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +4 +9, ցերեկը՝ +11 +15,
Լոռիում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +14 +17,
Տավուշում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +17 +20,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +10 +14,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +17 +20,
Արարատում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +21 +24,
Արմավիրում գիշերը՝ +10 +14, ցերեկը՝ +20 +23,
Վայոց ձորի լեռներում գիշերը +5 +8, ցերեկը՝ +12 +15,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +20 +24,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +20 +25,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +14 +18,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +12 +16, ցերեկը՝ +20 +24։




























