Գնալով ավելի ակտիվանում է շարժումը, մարդիկ արդեն գիտակցում են, որ երկիրը վտանգի տակ է եւ այլ ելք չկա, միակ ճանապարհը սա է այս ապիկար իշխանություններին հեռացնելու: Այս մասին ՀՀԿ-ի կազմակերպած երթի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում պայքարի հետագա շարունակությունը, նա պատասխանեց. «Դրա մասին ավելի ուշ կխոսենք»:

Նշենք, որ ՀՀԿ-ի կազմակերպած երթը մեկնարկել է Ավետիք Իսահակյանի արձանի մոտից: