Երշիկեղենրի եւ նրբերշիկների ռուսաստանյան արտադրողները կարող են դժվարությունների բախվել պատժամիջոցների պատճառով, գրում է ՌԲԿ-ն։
Ապրիլի սկզբին Եվրամիությունը հայտարարել էր Ռուսաստանին թաղանթների մատակարարման արգելքի մասին, որոնք անհրաժեշտ են երշիկեղենի եւ նրբերշիկի արտադրության համար։
Նշվում է, որ Ռուսաստան երշիկեղենի թաղանթների հիմնական մատակարարը եվրոպական երկրներն էին, սակայն 2022 թվականի հուլիսի 10-ից ԵՄ-ն արգելում է կարծրացած սպիտակուցից եւ ցելյուլոզային նյութերից նրբերշիկի արհեստական թաղանթների մատակարարումը։
«Կյուկո Տամպ» տպագրական ընկերության տնօրեն Ալեքսանդր Պոլյակովի խոսքով՝ մսի վերամշակման գործարանները միջնաժամկետ հեռանկարում կբախվեն տարբեր տեսակի երշիկեղենի թաղանթների պատշաճ ծավալի բացակայությանը:
Նա կարծում է, որ հայրենական արտադրողները չեն կարողանա լիարժեք կերպով բավարարել պահանջարկը։




























