Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին, սա հայ երիտասարդ կին լրագրող է, այս տեսարանից է՞լ է ձեր հոգին փառավորվում: Այս մասին Facebook-ի էջում գրել է օգտատերերից Քրիստինե Նազարյանը, ով նաեւ լուսանկարներ է տեղադրել, որտեղ ակցիայի ժամանակ փորձում են օգնություն ցուցաբերել լրագրող Լիա Սարգսյանին, որի ինքնազգացությունը վատացել էր:
Նա նաեւ նշել է. «Ձեր երկրի քաղաքացիները տեղյա՞կ են, որ դուք անտարբեր նայում եք, ինչ է անում ՀՀ վարչապետի աթոռը զավթածը, տեղյա՞կ են, որ բռնապետության պայմաններում դուք լռում եք, տեղյա՞կ են, որ եվրոպական արժեքները այսպես եք պաշտպանում»:




























