Լուսանկարում պատկերված, ոստիկանական համազգեստով անձը ակնհայտ բիրտ ուժով քաշքշել է պատգամավորին: Այս մասին facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:

Նա նաեւ նշել է. «Ժողովրդավարության բաստիոնի ոստիկանապետ՝ րոպե առաջ պարզի՛ր հանգամանքները և հանրայնացրու սույնին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ապացույցները:

Քրիստինե՛ չես զարթնե՞լ»:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ընդդիմադիր ուժերը վրաններ էին տեղադրել և գիշերը մնացել Ֆրանսիայի հրապարակում։ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։