Իսրայելի կառավարությունը կապի ընկերություններին հրամայել է ուժեղացնել իրենց կիբերանվտանգությանն ուղղված ջանքերը հաքերային հարձակումների աճից հետո, հաղորդում է Reuters-ը:
Այժմ նոր կանոններ են ներդրվում, որոնք պետք է համապատասխանեն պարտադիր եւ միասնական չափանիշներին, հայտարարել են կապի նախարարությունում եւ Իսրայելի ազգային կիբերվարչությունում
Նոր կանոնների համաձայն՝ ընկերությունները պետք է կապի ցանցերի պաշտպանության ծրարգեր մշակեն՝ մոնիտորինգի եւ վերահսկման մեխանիզմների կոմբինացիայի կիրառմամբ, որպեսզի ստանան կիբերանվտանգության արդի պատկերը` գաղտնիության պահպանմամբ:
«Մենք փորձում ենք կապի ընկերությունների համարլ ճիշտ չափանիշ սահմանել՝ Իսրայելը պաշտպանելու եւ կիբերհարձակումների դեմ յուրատեսակ «Երկաթե գմբեթ» ստեղծելու համար: Ամեն տարի մենք հազարավոր կիբեր հարձակումների ենք ենթարկվում»,- ասել է կապի նախարար Յոազ Հենդելը:
Իսրայելը «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգն օգտագործում է հրթիռներ որսալու համար։
Հենդելն ասել է, որ ռիսկերը շարունակում են աճել թվայնացման մակարդակի ավելացմանը զուգահեռ: «Կապի ցանցերը գրավիչ թիրախ են թշնամական տարրերի կողմից կիբերհարձակումների համար»,- ասել է Հենդելը ՝ վկայակոչելով ծառայությունների վնասման կամ խափանման հավանականությունը եւ պահպանվող տեղեկատվության արտահոսքը:
2022 թվականի առաջին երեք ամիսներին իսրայելական ընկերությունների վրա հարձակումներն աճել են միջինում շաբաթական 137 տոկոսով՝ հասնելով շաբաթական գրեթե 1500-ի, վկայում են կիբերանվտանգությամբ զբաղվող Check Point ընկերության տվյալները:





























