Հայաստանը միշտ էլ խնդիրներ է ունեցել՝ խաղաղ ցույցերի հետ կապված։ Դրանց անցկացմանը միշտ խանգարել են հատկապես լարված իրավիճակի առաջացման դեպքում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ 2000-ականների սկզբին երկրում գործում էին որոշակի սահմանափակող օրենքներ եւ միջոցներ, որոնք հետագայում չեղարկվեցին։

«Սակայն Հայաստանի ողջ պատմության ընթացքում նման մակարդակի բռնություն, նման վայրենություն ու բարբարոսություն չի եղել։ Սա աննախադեպ երեւույթ է, ուստի ես որոշեցի դա անվանել պետական ահաբեկչություն»,- ասաց Իշխանյանը։

Նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ոստիկանները վստահ են իրենց հետագա անպատժելիության մեջ։ Ավելին, իրավապաշտպանը համոզված է, որ հրամանները նրանց տրվել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։