Windows 11 օպերացիոն համակարգում նոր սխալ է հայտնաբերվել, որի պատճառով համակարգչի էկրանը անվտանգ ռեժիմում թարթել է՝ անջատելով ցանցային դրայվերները։ Ըստ Bleeping Computer-ի, Microsoft-ը ավելի ուշ շտկել է խնդիրը, որից բողոքել են օգտատերերը։

Նշվում է, որ ՕՀ-ի որոշ սեփականատերերի մոտ սխալը խախտել է Explorer-ի եւ Start-ի աշխատանքը։ Խնդիրը հայտնաբերվել է այն օգտատերերի մոտ, ովքեր տեղադրել են Windows 11-ի համար ոչ պարտադիր KB5012643 թարմացումը: Ըստ Microsoft-ի, սխալը կարող է հայտնաբերվել Windows-ի իրադարձությունների մատյանում, որպես դրա աղբյուր կարող է նշվել Winlogon հավելվածը:

Microsoft-ը վերացրել է սխալը` օգտագործելով Known Issue Rollback (KIR) գործիքը, որը թույլ է տալիս հեռակա անջատել Windows Update-ում հասանելի խնդրահարույց շտկումները: Թարմացումը չեղարկելու գործընթացն արագացնել կարելի է վերագործարկելով համակարգիչը: