2021 թվականին համակարգիչների ամենատարածված խոցելիությունը ճանաչվել է կոդի հեռավար կատարումը՝ Log4Shell սխալը: Խախտումները թվարկված են կիբերանվտանգության փորձագետների զեկույցում, որը տեղադրված է ԱՄՆ Կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքի պաշտպանության գործակալության (CISA) կայքում:
Պոպուլյար խոցելիությունների մասին զեկույցը հիմնված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից աշխատակիցների մասին տվյալների վրա: Նրանց տեղեկություններով՝ ամենից հաճախ հաքերներն օգտատերերի համակարգիչները կոտրելու համար օգտագործել են Log4Shell-ը (CVE-2021-44228):
Երկրորդ ամենատարածվածը CVE-2021-40539 կոչվող թերությունն է: Այն թույլ է տալիս հաքերային հարձակում իրականացնել Zoho ծրագրային ապահովման միջոցով: Խոցելիությունների եռյակում է ProxyShell-ը (CVE-2021-34523), որը թույլ է տալիս ադմինիստրատորի իրավունքներ ստանալ Microsoft Exchange Server-ի ներսում:
Զեկույցում նշվում է նաեւ, որ 2021 թվականին կիբերհանցագործների հիմնական թիրախները ցանցային ենթակառուցվածքի օբյեկտներն էին, առաջին հերթին՝ էլփոստի եւ վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) սերվերները:





























