Սմարթֆոնի տհաճ հոտը եւ լիցքավորման հետ կապված խնդիրները պոտենցիալ գործոններ են, որոնք վկայում են սարքի մոտալուտ բռնկման մասին: Նշանների մասին, որոնք հուշում են սմարթֆոնի հավանական պայթյունի մասին, հայտնել է ZDNet-ի լրագրողներից մեկը:

Նշվում է, որ սմարթֆոնների տերերը պետք է զգույշ լինեն, եթե գաջեթը սկսել է ուժեղ տաքանալ։ Նույնքան նկատելի նշան են նաեւ, երբ կարերը պայթել են կամ պատյանը փչացել է մարտկոցի ուռչելու պատճառով:

Սմարթֆոնի տհաճ քիմիական հոտը եւս մեկ նախազգուշացնող նշան է։ Երբեմն խնդիրը կարող է ոչ միայն մարտկոցը լինել, բայց գաջեթը, այնուամենայնիվ, արժե ստուգել սպասարկման կենտրոնում: Արժե նաեւ դիմել մասնագետների խորհրդատվության համար, եթե սարքը դադարել է ճիշտ լիցքավորվել:

Ավելի լուրջ նշանն առ այն, որ սմարթֆոնը շտապ ստուգման կարիք ունի, սարքից ծխի կամ հեղուկի արտահոսքի առկայությունն է։ Խնդիրը կարող էր առաջանալ նաեւ սարքի ուժեղ ընկնելու հետեւանքով։ Նման դեպքերում հավանականություն կա, որ մարտկոցը վնասվել է։