Apple-ի նախկին ավագ փոխնախագահ եւ iPod-ի ստեղծողներից մեկը՝ Թոնի Ֆադելը, հրապարակել է iPod nano-ի անհայտ տարբերակների լուսանկարը, որոնք այդպես էլ չեն արտադրվել, հայտնում է 9to5Mac-ը։
Նշվում է, որ նկարում պատկերված են iPod nano-ի վեց տարբեր մոդիֆիկացիաներ։ Ըստ Fadell-ի՝ դրանք գաջեթի՝ 3D տպիչով տպված նախատիպերն էին։ Դրանք կարելի էր պահել ձեռքում, բայց դրանք փլեյերի ոչ մի գործառույթ չէին կատարում, պարզաբանել է կորպորացիայի նախկին թոփ մենեջերը։
Մակետներից մեկն իրենից լիաէկրան iPod nano-ն է ներկայացնում՝ առանց ոլորման անիվի եւ մյուս կոճակների: Լիաէկրան iPod nano-ն այդպես էլ չի թողարկվել, ընտրվել է փլեյերի ավելի դասական տարբերակը։





























