Ընդդիմությունը մեկ օրակարգ ունի՝ Փաշինյանի հրաժարականը։  Այս մասին մայիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն այլ բանի մասին խոսելու մտադրություն չունի։

«Այսօր գործող իշխանությունը միայն մեկ հենարան ունի՝ ոստիկանությունը։ Ուստի իշխանությունը պարբերաբար երախտագիտություն է հայտնում իրավապահներին՝ ցուցարարների նկատմամբ բռնության համար։ Իշխանությունը դեռ պատմական հնարավորություն ունի՝ հրաժարվել Նիկոլ Փաշինյանի հետ կիսել դավաճանական ու արյունոտ պատասխանատվությունը։ Եթե ​​դա ընդունեն, հասկանան, լավ է։ Իսկ եթե ոչ, ապա ուշ կլինի»,-ասաց Սաղաթելյանը։