Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը կոչ է անում արագորեն հեղուկ բնական գազի (ՀԲԳ) տերմինալներ կառուցել, որպեսզի օգնեն երկրին ավելի շատ գազ ստանալ արտասահմանյան մատակարարներից եւ հրաժարվել ռուսական ներմուծումից, որը ներկայումս կազմում է Գերմանիայի բնական գազի մոտ մեկ երրորդը, հաղորդում է YALE E360-ը։

Ներկայումս Գերմանիայում ՀԲԳ տերմինալներ չկան: Գերմանիայի կառավարությունը, որը հայտարարում է, որ կարող է աջակցել ԵՄ-ի կողմից ռուսական նավթի էմբարգոյին, մտադիր է հրաժարվել ռուսական բնական գազից մինչեւ 2024 թվականի կեսերը: Հաբեկն ասել է, որ «անիրատեսական» կլինի ժամանակից շուտ դադարեցնել ռուսական գազի մատակարարումները, հաղորդում է Euractiv-ը։

Հաբեկը նաեւ նախկինում կոչ է արել նոր տերմինալները «Tesla-ի արագությւամբ» կառուցել՝ նկատի ունենալով Tesla-ի հսկա գործարանը Բեռլինում, որը կառուցվել է ընդամենը երկու տարում: Այս վերջնաժամկետը պահպանելու համար Tesla-ն շինարարությունը սկսել է նախքան բոլոր թույլտվությունները ստանալը, մի մոտեցում, որն այժմ Հաբեկը պաշտպանում է ՀԲԿ-ի համար: «Կասկածների դեպքում դուք պետք է նախօրոք գործեք»,- ասել է նա: Նախ, փորեք ուղին, որտեղով խողովակը պետք է գնա, հետո թույլտվություն կգա»:

Ընդհանուր առմամբ, Գերմանիայի կառավարությունը նախատեսում է կառուցել ավելի քան 68 միլիարդ խորանարդ մետր ներկրման հզորություն, ինչը շատ ավելին է, քան անցյալ տարի Ռուսաստանից ներկրված 40 միլիարդ խորանարդ մետր գազը:

Կանաչների կուսակցության անդամ Հաբեկը բախվել է բնապահպանների քննադատությանը ՀԲԳ-ի առաջմղման համար, ինչը հակասում է կլիմայի փոփոխությունը զսպելու նրա ջանքերին: Քննադատներն ասում են, որ ՀԲԳ նոր տերմինալների կառուցումը բնական գազի դիրքերի հետագա ամրապնդման վտանգ է ներկայացնում: Վերջերս կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ մաքուր էներգիայի եւ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով ԵՄ-ն կարող է մինչեւ 2025 թվականը դադարեցնել ռուսական բնական գազի ներմուծումը՝ առանց գազի նոր ենթակառուցվածքներ կառուցելու: