Մեր վերքերը դեռ արնահոսում են, իսկ մեր տղաների հիշատակը ոտնահարվում է։ Ղարաբաղը մենակ է մնացել։ Մենք պետք է Ղարաբաղի կողքին լինենք, հայերի կողքին, ղարաբաղցիների կողքին։

Այս մասին մայիսի 3-ին Երեւանի կենտրոնում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը։ Անդրադառնալով պատերազմ հրահրելու ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ Տոնոյանը նշեց, որ այդ հայտարարությունները զուրկ են ինչպես իմաստից, այնպես էլ հիմքից։ «Ո՞վ է պատերազմ հրահրում։ Զոհված երեխաների ծնողնե՞րը, որոնք այժմ կանգնած են այստեղ: Նրա՞նք են պատերազմ ուզում։ Ինչի՞ համար։ Որպեսզի մնացած որդիների՞ն կորցնեն։ Հադրութի բնակիչնե՞րն են պատերազմ են ուզում։ Կամ ես ու իմ ընկերնե՞րը։ Մենք շատերին ենք կորցրել։ Սիրելի հայրենակիցներ, մենք պատերազմ չենք ուզում.

Բայց ամենաշատը մենք չենք ուզում գաղթականի ցուպը վերցնել։ Չենք ուզում գաղթականի խայտառակ ու խղճուկ ցուպը։ Մենք ուզում ենք, որ մեր ձեռքում զենք լինի, քանի որ մենք պետք է զենքով թելադրենք աշխարհին։ Խաղաղության գրավականը բանակի եւ զենքի առկայությունն է։ Մեր պայքարն ուղղված է ապագային»,- պարզաբանեց պատերազմի մասնակիցը։