Մայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ստեփան Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արշակ Վարժապետյանին, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները: Դեպքի մասին  պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մկրտչյանը աշխատում է «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն: