ՀՀ Ազգային ժողովի մայիսի 4-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում։

Դրանց թվում են.

«Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Պետական ​​կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը.

«Թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնականացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք այլ օրինագծերի։ Դրանց թվում են. 

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Քաղաքական կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը,

«Պետական ​​տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Սերմերի և տնկիների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

Անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Պատգամավորները նաեւ մի շարք համաձայնագրեր են վավերացրել։ 

Դրանց թվում են.

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ստորագրված Ռեադմիսիայի մասին համաձայնագրի վավերացումը.

«Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների, մյուս կողմից՝ Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագրի վավերացումը։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը, քանի որ բոյկոտել է ԱԺ աշխատանքները։