Մայիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկությունը։ Այն սկսվել էր ժամը 10:30-ին եւ տեւեց մինչեւ 11:30-ը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Գոհար Մամիկոնյանի թեկնածությունը։ Նրա թեկնածությանը միաձայն կողմ հանդես եկավ 70 պատգամավոր։
Նշենք, որ գաղտնի քվեարկությանն ընդդիմադիր պատգամավորները չէին մասնակցում։ Նրանք բոյկոտել են Ազգային ժողովի աշխատանքները.





























