Ամերիկյան Apple ընկերությունը հնացած է ճանաչել երկու հայտնի պլանշետները՝ iPad Air 2-ը եւ iPad mini 2-ը: Երկու գաջեթներն էլ պաշտոնապես ներառված են կորպորացիայի կայքում հրապարակված սարքերի ցանկում, որոնք այլեւս պաշտոնական աջակցություն չեն ստանում:
Այսպիսով, Apple-ը հրաժարվել է թարմացումներ թողարկել պլանշետների համար։ Առավել հաճախ ընկերության գաջեթները հնացած համարվում են վաճառքի հանվելուց 5-7 տարի անց:
iPad Air 2-ի մասին ազդարարվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Դա Touch ID-ով առաջին iPad-ն էր: iPad mini 2-ը թողարկվել է 2013 թվականին։ Պլանշետն աշխատում է A7 չիպով, որն առաջին անգամ հայտնվել է iPhone 5S-ում:
Այս տարվա փետրվարին հնացած սարքերի ցանկը համալրվել է 2014 թվականի սեպտեմբերին թողարկված iPhone 6 Plus սմարթֆոնով։





























