Մայիսի 4-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հլյուրընկալվել է ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի պատվիրակությունը` Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեւիդ Վեյշերի գլխավորությամբ:
ՊԱՀՀ-ի ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է համալսարանի ստեղծման պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները եւ կրթական ծրագրերը։





























