Ոստիկանության մի խումբ ղեկավար ծառայողներ խայտառակում են համակարգը՝… ցեմենտատարի վարորդին կանգնեցնում են, ասում, որ ղեկավարությունը հանձնարարել է մեքենան տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս, իսկ վարորդին էլ բերման ենթարկել ոստիկանության բաժին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իմ հարցին, թե ինչ իրավախախտում է կատարել վարորդը և ինչ հիմքով են բերման ենթարկում, անկեղծ պատասխանում են, որ չգիտեն, ղեկավարությունը կասի…

Բաժնում «պարզվում է», որ ցեմենտատարի վարորդը բերման է ենթարկվել цементовоз-ով գողություն կատարելու կասկածանքով...

Երբ հաջողվի պարզել, թե цементовоз-ով ինչ է գողացել, լրացուցիչ կասեմ…

Քիչ հետ հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին»։