Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանության հենարան չունի։ Այս մասին մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության շենքի դիմաց Դիմադրության շարժման երթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Փաշինյանն ընդամենը հենարան է ունեցել ի դեմս ոստիկանության ու իրավապահ մարմինների։ «Իշխող ռեժիմն ամեն կերպ դրդում է ոստիկանությանը նոր բռնությունների եւ անօրինական գործողությունների։ Ոստիկանության աշխատակիցները հաճախ են ենթարկվում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների ճնշումներին»,-հավելեց Սաղաթելյանը։
Նա ոստիկաններին հորդորեց հավատարիմ մնալ իրենց սպայական կոչմանը. «Մի կատարեք այս խելագարի հրամանը։ Նիկոլը ձեզ ամեն կերպ կներքաշի իր անօրինական գործունեության մեջ։ Դուք՝ հանուն Սահմանադրության, հանուն օրենքի, չպետք է ենթարկվեք այս ճնշմանը, այլապես բոլորը, այդ թվում՝ որոշումներ կայացնողները, պատասխան կտան իրենց արարքների համար։ Զգուշացնում եմ ձեզ»,-ասաց Սաղաթելյանը։





























