Նիկոլ Փաշինյանը վախեցած է, իշխանությունը խուճապի մեջ է։ Այս մասին մայիսի 5-ին Դիմադրության շարժման երթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Մենք կրիտիկական զանգված չենք կորցնում, երեկվա գործողությունները դրական եմ գնահատում։ Մենք ասել ենք, որ մեր ակցիաները լինելու են խաղաղ, եւ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ պայքարին լայն զանգվածներ միանան։
Հասարակության աջակցության դեպքում կարող ենք հասնել մեր նպատակին։ Մեր գործողությունները չեն կարող դադարեցվել։ Ընդհակառակը, դրանք ավելի ինտենսիվ բնույթ կկրեն»,- հավելեց նա։





























