Երեւանում, այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Զավեն Վ-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ բուսաբանական այգու հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ վիրավոր երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Կայքի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու անչափահաս երեխան են։