Մայիսի 7-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, որոշ տեղերում հնարավոր է կարկուտ։ Առաջիկա գիշեր որոշակի վայրերում անձրեւներն ինտենսիվ կլինեն։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսել են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ վայրկյանում 15-20 մետր արագությամբ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա մինչեւ 15-18 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայաքաղաքում կլինի +8+10 , վաղը ցերեկը՝ +16+18 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+10,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +8+11,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +8+10,
Լոռիում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +8+11,
Տավուշում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+14,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +7+9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +14+17,
Արարատում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+20,
Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+19,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +8+11,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +16+19,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +17+20,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +10+14,
Արցախում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +13+18։





























