Դուք ճիշտ ասացիք, որ սա Հայաստանի ներքին գործն է։ Մենք շահագրգռված ենք դաշնակից Հանրապետության կայուն, անվտանգ եւ խաղաղ զարգացմամբ։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը:
«Պարզ է, որ Մոսկվան Հայաստանում տեղի ունեցողը գնահատում է որպես պետության ներքին գործ։ Բայց, այնուամենայնիվ, բողոքի ակցիաները կապված են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման եւ, առաջին հերթին, ձեռք բերված պայմանավորվածությունների առնչվող ընդդիմության անհամաձայնության հետ։ Ինչպե՞ս կարող են երկրում տիրող անկարգություններն ազդել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացի վրա, մասնավորապես՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի վրա։
«Մենք ելնում ենք նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես իրավական եւ սահմանադրական դաշտում՝ համապատասխան ժողովրդավարական ընթացակարգերի շրջանակում»,-ասել է Զայցեւը։
Զայցեւն ընդգծել է, որ ռուսական կողմը մշտապես հավատարիմ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն՝ առաջին հերթին 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարման միջոցով։





























