Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մեհրաբյանին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակելու մասին, NEWS.am-ին տեղեկացնում են կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ
մասով՝
Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ:

Արտյոմ Մեհրաբյանը մինչ այս զբաղեցնում էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ այս հաստիքը թափուր էր մնացել 2020 թվականի նոյեմբերի 16-ից։ Մինչ այդ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Արտակ Դավթյանը, որը նշանակվել էր 2020 թվականի հուլիսի 17-ին և ազատվել նոյեմբերի 16-ին։