Հանրապետության տարածքում` մայիսի 8-ին  ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 7-12-ն առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մայիսի, 8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +17 +19։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0 +5, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +10+14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +16 +18,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +8 +12,

Լոռիում գիշերը՝ +4 +8, ցերեկը՝ +10 +13,

Տավուշում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +12+15,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +9 +12,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7 +9, ցերեկը՝ +16 +19,

Արարատում գիշերը՝ +9 +11, ցերեկը՝ +17 +20,

Արմավիրում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +17 +20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +9+12,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +17+20,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +9 +12, ցերեկը՝ +18+26,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6 +18, ցերեկը՝ +11+15,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +12, ցերեկը՝ +15+19։