Իր հաճախորդների համար Ferrari-ն ձեւակերպում է որոշակի «էթիկական կոդեքս», որը մի շարք պահանջներ է դնում Մարանելոյից սպորտային մեքենաների սեփականատերերի առջեւ, այդ թվում՝ վերաբերմունքը մեքենաների եւ սոցիալական ցանցերում հրապարակումների նկատմամբ։ Օրինախախտները, անկախ իրենց կարգավիճակից եւ ունեցվածքից, հեռացվում են ապրանքանիշից եւ նրանց արգելվում է զինանշանի վրա հովատակով մեքենաներ գնել։ Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, որը հայտնի է էքստրավագանտ թյունինգի հանդեպ իր սիրով, պարզվել է, որ նորակոչիկ է Ferrari-ի սեւ ցուցակում:
2016 թվականին երաժիշտը դարձել է Ferrari 458 Italia-ի սեփականատեր, եւ Կալիֆոռնիայի West Coast Customs թյունինգ ստուդիային Liberty Walk թափք է պատվիրել։ Բացի այդ, կուպեի վրա հայտնվել են 20 դյույմանոց Forgiato Dieci-ECL անիվներ, թափքը ծածկվել է Forgiato Blue թաղանթով, իսկ սրահում տեղադրվել է թանկարժեք աուդիոհամակարգ։
Մեկ տարի անց Բիբերը Barrett-Jackson Auction-ում իր սպորտային մեքենան վաճառել է 434 500 դոլարով, սակայն այժմ Ջասթինը պաշտոնապես չի կարողանա նոր Ferrari գնել։ Երգչի՝ իտալական ապրանքանիշի սեւ ցուցակում հայտնվելու պատճառը ոչ միայն մեքենայի չափազանց արմատական թյունինգն է, այլեւ նույն 2016 թվականի իրավիճակը, երբ Բիբերը մեքենան կայանել էր Բեւերլի Հիլզի Montage հյուրանոցի մոտ եւ կարողացել էր այն միայն երեք շաբաթ հետո գտնել, այն էլ՝ քննիչների օգնությամբ։
Միջադեպը լայնորեն լուսաբանվել էր մամուլում եւ բոլորովին դուր չէր եկել Ferrari-ին: Ջասթինի հետ բրենդի անցանկալի հաճախորդների թվում են ռեփերներ 50 Cent-ը եւ Tyga-ն, դերասան Նիկոլաս Քեյջը, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը եւ մոդել Քիմ Քարդաշյանը, որոնք տարբեր ժամանակներում զայրացրել են Ferrari-ին իրենց անպարկեշտ վերաբերմունքով ապրանքանիշի մեքենաների նկատմամբ։





























