Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղում՝ «Դավոյի օբյեկտի» մոտ, Փամբակ գետում դի է նկատվել: Փրկարարները այն դուրս են բերել և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները և Լոռու մարզի պարեկային ծառայության գնդի պարեկները պարզել են, որ գետից դուրս բերվածը Լոռու մարզի բնակիչ, 49-ամյա Արտյոմ Ս.-ն էր, ում մի քանի օր է, որպես անհայտ կորած ոստիկաններն ու նրա հարազատները որոնում էին:
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժկական:





























