Սաուդյան Արաբիան իջեցրել է նավթի գները՝ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի դեմ պայքարի նոր միջոցների ֆոնին, տեղեկացրել է Bloomberg-ը։
Saudi Aramco նավթային ընկերությունը նաեւ որոշել է իջեցնել նավթի գները Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության համատեքստում մատակարարումների հետ կապված բարդ իրավիճակի պատճառով։ Ընդ որում՝ կազմակերպությունը որոշել է չորս ամսվա մեջ առաջին անգամ փոխել գնային քաղաքականությունը։
Հրապարակման մեջ նշվել է, որ խոսքը հունիսին Ասիա մատակարարվելիք Arab Light նավթի գների ռեկորդային իջեցման մասին է՝ մեկ բարելը 4,40 դոլար։ Ընդ որում՝ մայիսյան մատակարարումների համար գործում էր մեկ բարելը 9,35 դոլար գինը։
Գործակալությունում ավելացրել են, որ Սաուդյան Արաբիան հում նավթի իր արտահանման կեսից ավելին առաքում է Ասիա։ Նավթի խոշոր գնողներն են Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Հնդկաստանը։





























