ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ մասնակցում է Համազգային հանրահավաքին: Այս մասին NEWS,.am-ը տեղեկանում է «Հայաստան» դաշինքից:

Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժումը Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաք է հրավիրել: Շաբաթ եւ կիրակի օրերին ավտոերթեր են կազմակերպվել դեպի Վանաձոր եւ Գյումրի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։ Բացառություն է եղել միայն կիրակի օրը: Ֆրանսիայի հրապարակում վրաններ են տեղադրված արդեն մեկ շաբաթ: