Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները մայիսի 10-ին Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 43-ամյա Գայանե Ա.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: