Թուրքիան դատական ​​համակարգում կներդնի այսպես կոչված «տեր եւ պրոտեժե» համակարգը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Դատավորներն ու դատախազները պետք է երեք տարի աշխատեն որպես դատավորների եւ դատախազների օգնականներ, որպեսզի նախ կարողանան ամբողջական պատկերացում կազմել դատական ​​համակարգի մասին, ասել է Էրդողանը, հաղորդում է Bianet լրատվական կայքը։

«Անկեղծ ասած, ես չեմ ուզում այս երկրում տեսնել մեկ դատախազի, դատավորի կամ դատական ​​համակարգի անդամի այնպիսի մոտեցմամբ, որը չի համապատասխանում օրենքին»,-ասել է Էրդողանը: 

Օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ոլորտում Թուրքիայի թերությունները հանգեցրել են ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման։