Մենք հայտարարել ենք, որ բոլոր պետական հիմնարկները ըստ մեր ցանկության շրջափակելու ենք, թույլ չենք տալու աշխատել, որովհետեւ իրենց այլեւս պետք է գերությունից ազատենք. Մեր խնդիրրը շենք մտնելը չի, շենքն արգելափակելն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, Երեւանի քաղաքապետարանի մոտ Դիմադրության երթի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
«Նիկոլը քաղաքապետարանը սարքել է ՔՊ-ի դյուքանը, մարդկանց իրենց հայացքների համար գործից ազատում են, ճնշում են բանեցնում, թող տեսնեն, ճնշումը որն է: Փակելու ենք այնքան, ինչքան ուզում ենք»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե քաղաքապետարանի աշխատակիցները կցանկանան միանալ իրենց պայքարին, կարող են միանալ, այլապես չեն կարող դուրս գալ ու գնալ. «Սա ուղերձ է նրանց, որ միանան համաժողովրդական շարժմանը»: Էդ որ էսքան ժամանակ ոստիկանությունը սահմանափակում էր մեր ազատ տեղաշարժը»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երբ «Դիմադրության» շարժման երթը հասավ քաղաքապետարանի շենքին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Քաղաքապետարանի շենքը շրջափակում ենք․ բոլոր 4 մուտքերը։ Շենք չենք մտնում, շրջապատում ենք, ձեռքերով շղթա կազմենք, պահենք»։ Դրանից հետո Դիմադրության երթի մեծաթիվ մասնակիցները շրջափակեցին քաղաքապետարանի բոլոր մուտքերը։
Ոստիկանության մեծաթիվ ուժերը, կարմիրբերետավորները շարժվեցին դեպի քաղաքապետարանի մուտքը, որպեսզի թույլ չտան մոտենալ մուտքին. հրմշտոց ու քաշքշուկ առաջացավ։
Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան, հեռացիր», «Առանց Նիկոլ՝ Հայաստան», «Առանց թուրքի՝ Հայաստան»։
Ոստիկանության մեծ ուժեր բերվեցին քաղաքապետարանի մոտ:





























