Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, ով դատապարտվել էր ութ տարվա ազատազրկման՝ կաշառք վերցնելու համար, դուրս է եկել Տվերի թիվ 1 ուղղիչ գաղութից պայմանական վաղաժամկետ ազատման կապակցությամբ, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ուլյուկաեւը գաղութի տարածքից դուրս է եկել սեւ Range Rover-ով, որը, ըստ իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ի աղբյուրի, պատկանում է նրա մտերիմներին։ Նախկին նախարարը նստած էր ավտոմեքենայի հետեւի նստարանին, լրագրողների հետ նա չի շփվել:





























