Թուրքիայի ՌՕՈւ-ն ՆԱՏՕ-ի օպերատիվ խմբի հետ վարժանքներ է անցկացրել F-16 կործանիչների վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։
«Ծովային ավիացիայի ոլորտում համագործակցության շրջանակում զորավարժություններն անցկացվել են ՆԱՏՕ-ի մարտական օպերատիվ խմբի տարրերի հետ՝ F-16 ինքնաթիռների մասնակցությամբ, որոնք սպասարկում են ռազմաօդային ուժերի հրամանատարության 6-րդ գլխավոր ռեակտիվ բազան»,-ասվում է հաղորդագրության մեջ։





























