Ոստիկանության ծառայողները ազատման դիմումներ են գրում։ Աշխատանքից ազատման վերաբերյալ դիմում գրելու մասին հայտնել է ոստիկանության ծառայող Բենո Արզումանյանը։

«Այսօր ես նույնպես իմ դիմումի համաձայն ազատվեցի ՀՀ ոստիկանությունում ծառայությունից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արզումանյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի տեղեկություններով՝ Ոստիկանության կարմիրբերետավորներից մի քանի հոգի ազատման դիմում է գրել՝ չցանկանալով կատարել անօրինական հրամանները:

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ ազատման դիմումներ են գրել կարմիրբերետավորներից մայոր Խաչիկ Թովմասյանը եւ ավագ լեյտենանտ Նարեկ Հարությունյանը։