Վայոց Ձորի մարզում գայլերը հոշոտել են անասուններին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 8-ին` ժամը  08.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վայոց ձորի Սալլի գյուղում  գայլերը հոշոտել են Միխայլովին պատկանող 20 մանր եղջերավոր անասուններից 5-ին, իսկ  մնացած 15-ը կորել են: