Ոստիկանության Երեւանի վարչության եւ Կենտրոնականի բաժնի  ծառայողներն այսօր` օգոստոսի 9-ին, ժամը 02:15-ի սահմաններում, Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաների խաչմերուկի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 27-ամյա Գեւորգ Գ.-ին: Բաժին է հրավիրվել 45-ամյա  Շաքե Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսի 9-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի մոտ  Գեւորգ Գ.-ն բացահայտ հափշտակել է Շաքե Մ.-ի պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, բջջային հետախոս եւ թվային ֆոտոխցիկ:

Կատարվում է հետաքննություն: