Ֆլորիդայում տղամարդու սպանության մեջ կասկածվող ալիգատորին հայտնաբերել եւ քնեցրել են։ 

Զոհը, որի անունը դեռ չի նշվում, երեքշաբթի օրը հայտնաբերվել է Լարգոյի Թեյլոր լճում։ Այգին սիրված է գոլֆ խաղացողների շրջանում:

Ֆլորիդայի ձկան եւ վայրի բնության հանձնաժողովը ավելի ուշ հաստատեց, որ տղամարդը մահացել է ալիգատորի հարձակման հետեւանքով: