Իսրայելը, Եգիպտոսը եւ Եվրահանձնաժողովը ինտենսիվ խորհրդակցում են գազի ավելցուկի արտահանման միջոցների շուրջ, գրում է Kathimerini-ն։

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կոչ է անում ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ հունիսի 16-ին եւ 17-ին Կահիրեում կայանալիք Արեւելյան միջերկրածովյան գազի ֆորումի (EMGF) հանդիպման նախաշեմին, որին կարող է մասնակցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

Հունաստանի դեպքում խոսքը գազատարներով գազ տեղափոխելու մասին, որը կգնա կամ Կրետե կամ մայրցամաքային Հունաստան։ Առաջնահերթություններից է մնում նաեւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) փոխադրումը։

Միաժամանակ, Անկարան շարունակում է Թուրքիային համարել լավագույն լուծումը նման նախագծի համար։ Այնուամենայնիվ, լուծումը, որը բոլոր խաղացողները համարում են առավել կենսունակ, դա գազի տեղափոխումն է ՀԲԳ-ի տեսքով։