Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է վեյփի եւ էլեկտրոնային ծխախոտի վաճառքը։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ սարքերը բացասաբար են ազդում ծխողների առողջության վրա, գրում է Associated Press-ը։

Մեքսիկայի առողջապահության նախարարությունը «մեծ սուտ» է անվանել էլեկտրոնային ծխախոտ արտադրողների այն պնդումները, թե դրանք ավելի անվտանգ են, քան սովորականները։ 

Ամերիկացի բժիշկները 2019 թվականին նկարագրել են թոքերի վնասվածքի մի ձեւ, որը կապված է էլեկտրոնային ծխախոտի եւ գոլորշիացման արտադրանքի հետ: Այն անվանել են EVALI։