Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունն օգոստոսի 9-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Չեխովի փողոցի 8/1 շենքի թիվ 54 բնակարանի բնակիչը դռան եւ հեռախոսազանգերին չի արձագանքում, հնարավոր է՝ մահացած լինի:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակարանի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. տան մեջ հայտնաբերվել է 72-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանի դին: