Կիրակի պատարագի ժամանակ մոտ 50 մարդ է զոհվել Նիգերիայի Օնդո նահանգի կաթոլիկ եկեղեցի զինյալների ներխուժման պատճառով, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին։
Նիգերիայի հարավ-արեւմուտքում գտնվող նահանգի Ուվե քաղաքի հիվանդանոցի բժիշկը գործակալությանը տեղեկացրել է, որ մոտ 50 դի է բերվել Ուվեի դաշնային բժշկական կենտրոն եւ Սուրբ Լուիսի կաթոլիկական հիվանդանոց։
Երկրի նախագահ Մուահամդու Բուհարին դատապարտել է հարձակումը՝ այն «հրեշավոր» անվանելով։ Հարձակվողների անձը եւ դրդապատճառներն առայժմ անհայտ են։
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ զինյալները կրակ են բացել հավատացյալների վրա եւ պայթուցիկ օգտագործել եկեղեցում։ Սպանվածների մեջ կանայք եւ երեխաներ կան։





























