Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթագազային պետական ընկերությունը բարձրացրել է նավթի հուլիսյան գներն Ասիայի համար, ընդ որում՝ ավելի, քան կանխատեսվում էր, գրել է Ռոյթըր գործակալությունը։

«Սաուդյան Արաբիան՝ աշխարհում նավթի ամենամեծ արտահանողը, ամռանը առաջարկի եւ ուժեղ պահանջարկի դեֆիցիտի երկյուղների ֆոնին, բարձրացրել է նավթի հուլիսյան գները ասիական գնորդների համար սպասվածից ավելի բարձր մակարդակներով»,- տեղեկացրել է գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ պաշտոնական մեկնարկային գինը հուլիսին Arab Light-ում Ասիայի համար բարձրացվել է 2,1 դոլարով՝ հունիսի մակարդակի համեմատ, ինչը մեկ բարելի համար 6,5 դոլարով կգերազանցի Oman/Dubai տեսակների զամբյուղի գինը։ Բարձրացումը շուկայական սպասումներից ավելին էր 1-1,5 դոլարով, նշել է գործակալությունը։ ԱՄՆ-ի սպառողների համար գները չեն փոխվել, Հյուսիսային Եվրոպայի եւ Միջերկրածովյան երկրների համար բարձրացվել են 2,2 եւ 2 դոլարով համապատասխանաբար, ինչը 5,65, 4,3 եւ 3,9 դոլարով ավելի է Argus Sour Crude Index (ASCI)-ի եւ ICE Brent-ի արժեքներից։

Ավելի վաղ հունիսին ՕՊԵԿ+ երկրները որոշել էին հուլիսին եւ օգոստոսին ինտենսիվորեն ավելացնել նավթարդյունահանումը՝ օրական 648 հազար բարել նախատեսված 432 հազարի փոխարեն։

Saudi Aramco-ն Սաուդյան Արաբիայի ազգային նավթագազային ընկերությունն է, ստեղծվել է 1933թ.։ Ընկերությունը ներկայացված է Ասիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երեք հիմնական համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Հաստիքացուցակը գերազանցում է 70 հազար մարդը։